Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Հողը հող է գողանում»

«Հողը հող է գողանում»
22.01.2024 | 10:35

Պատմվում է, թե ինչպես Մարթայի և Մարիամի եղբայրը` Ղազարոսը, իր հարությունից հետո այլևս չծիծաղեց:

Մեկ ուրիշ հետաքրքրական երևութի մասին էլ է հիշատակվում նրա մասին գրվածքներում:

Ասում են, որ նա հարությունից հետո անընդհատ քաղցր էր օգտագործում:

Գիտե՞ք ինչու:

Ասում են, որ նա մահվան հոտը միշտ իր քիմքին զգացել է, այդ պատճառով անընդհատ քաղցր է կերել, որպեսզի այդ համը չզգա:

Ասում են, որ նա հարությունից հետո մեկ անգամ է ընդհամենը շատ բարձր ձայնով ծիծաղել:

Գիտե՞ք ինչու:

Նա նկատել է, որ մի մարդ այգուց գողանում է կավե ծաղկամաններ, որոնք հողով են լցված: Երբ զարմացած հարցնում են, թե ի՞նչ կա այդտեղ ծիծաղելու: Նա պատասխանում է.

- Հողը հող է գողանում:

Ղազարոսն այլևս չէր մոռանում, որ մարդը հող է պարզապես:

Տեր Արմեն քահանա ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ